ՀՀ մշակույթի նախարարի տեղակալները դպրոցականների հետ փոխանակվել են գրքերով
Արդեն վեց տարի է, ինչ փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այդ առիթով, այսօր ՀՀ մշակույթի նախարարություն են այցելել Երևանի մի քանի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ուղեկցությամբ:
Հետևելով օրվա խորհրդին՝ աշակերտները գրքեր են նվիրել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալներին և նախարարության աշխատակիցներին: Նախարարի տեղակալներ Արթուր Պողոսյանը, Արև Սամուելյանը և Ներսես Տեր-Վարդանյանը զրուցել են երեխաների հետ, փոխադարձաբար նրանց նվիրել մանկապատանեկան, գեղարվեստական, գիտահանրամատչելի գրականություն:
Ի դեպ, ՀՀ մշակույթի նախարարությունը գիրք նվիրելու ակցիան իրականացնում է Հայաստանի մի շարք մշակութային օջախներում: