Եգիպտոսում բախումների ժամանակ լրագրող է զոհվել
Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» և ոստիկանության միջև բախումների հետևանքով լրագրող է մահացել, հաղորդում է Al-Arabiya-ն:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ալեքսանդրիա քաղաքում:
Սակայն չի նշվում, թե որ հրատարակչության լրագրողն է եղել զոհվածը: