Կիևի բախումների ժամանակ ֆոտոլրագրող է տուժել
Կիևի Շելկովիչնայա փողոցում ցուցարարների և իրավապահների միջև բախումների ժամանակ տուժել է Reuters գործակալության ֆոտոթղթակից Գլեբ Գորանիչը։ Նրան հիվանդանոց են տեղափոխել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Նախնական տվյալների համաձայն, նրա զրահապատ բաճկոն նռակ է ներթափանցել, որի արդյունքում նա վիրավորվել է կրծքավանդակի և ձեռքի հատվածում։
Հիշեցնենք, որ երբ նա 2013թ․ նոյեմբերի 30֊ին Անկախության հրապարակի ցուցարարների և ուժայինների միջև բախումների ընթացքում գլխի մասում տրավմա էր ստացել, շարունակել էր լուսանկարել։