1123 դիտում
15:42 18-02-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանն այցելել է Արարատի մարզ
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Արարատի մազրում էր: Այցի նպատակը գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալն էր:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Ղուկասավան համայնքում, ծանոթացել է տեղի ջերմոցային տնտեսություններին: Ցանքի և խնամքի ագրոտեխնիկական պայմաններին ծանոթանալուց զատ, նրան հետաքրքրել է նաև, թե որքանով են արդյունավետորեն կազմակերպվում պայքարի աշխատանքները մորմազգի մշակաբույսերի ցեցի դեմ: Մանավանդ, որ եթե նախորդ տարի գյուղացիական տնտեսությունների և մասնագետների համագործակցված աշխատանքի շնորհիվ հաջողվել էր նվազագույնի հասցնել վաղահաս կարտոֆիլի բերքի կորուստը, ապա նույնը հնարավոր չէր ասել լոլիկի ցեցի դեմ պայքարի արդյունավետության մասին:
Թե՛ Հակոբ Համբարչյանի ջերմատանը, ուր լոլիկի թփերն արդեն ձևավորված և շուրջ 20 օր հետո շուկայահանման ենթակա բերքի տակ էին, թե՛ հաջորդ՝ ծաղկի մշակությամբ մասնագիտացված ջերմոցում, ուր եղավ նախարարը, հիանալի բերքից բացի, իսպառ բացակայում էր նաև ցեցի վտանգը:
Օրվա երկրորդ կեսին նախարարը մասնակցել է մարզխորհրդի նիստին, ելույթ ունեցել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, դրանցից բխող Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների խնդիրների և ծրագրերի մասին:
Բարձր գնահատելով նախորդ տարվա ձեռքբերված արդյունքները՝ Սերգո Կարապետյանը մեդալներով ու շնորհակալագրերով է պարգևատրել մարզի գյուղատնտեսության առաջավոր մի շարք մասնագետների:
Նմանատիպ նյութեր
1339 դիտում
17:55 18-03-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայող Ձորի մարզ
1184 դիտում
16:25 05-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ
Այս բաժնից
862 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու