9967 դիտում
16:08 17-02-2014
Ագարակավան գյուղում նորահարսը մեկ այլ տղայի հետ ամուսնու տնից փախուստի է դիմել
[b]SHAMSHYAN.com[/b]-ին հայտնի է դարձել, որ Արագածոտնի մարզում օրերս զավեշտալի եւ արկածային դեպք է արձանագրվել: Նոր տարուց առաջ աղջկան ամուսնացրած Ավան գյուղից մի ընտանիք գնացել է Ագարակավան՝ աղջկա Տրնդեզը շնորհավորելու, եւ պարզվել է, որ 1 օր առաջ իրենց աղջիկը մեկ այլ տղայի հետ ամուսնու տնից փախել է:
Այս տեղեկությունը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաեւ Արագածոտնի մարզի Ավան գյուղի գյուղապետ Գեւորգ Գալստյանը եւ Ագարակավան գյուղի գյուղապետ Խորեն Կիրակոսյանը: Ավանի գյուղի բնակիչները պատմեցին, որ հարսը` Լաուրա Հակոբյանը, իրենց գյուղից է եղել եւ ամուսնացել է Նոր տարուց առաջ, ինչպես նաեւ հավատացրին, որ նրան ստիպողաբար չեն ամուսնացրել, այլ այդ քայլին նա ինքնակամ է գնացել:
Ագարակավանի գյուղապետ Խորեն Կիրակոսյանն էլ ասաց, որ փեսացուն՝ 34-ամյա Հարություն Ղազարյանը, իրենց գյուղից է: Նա էլ նշեց, որ դժվար թե աղջիկը ստիպողաբար ամուսնացած լինի: «Բայց Տրնդեզից մեկ օր առաջ աղջիկը մեկ այլ տղայի հետ փախել է ամուսնու տնից: Անգամ աղջկա ծնողները եկել են աղջկա Տրնդեզին եւ պարզել, որ իրենց աղջիկը մեկ այլ տղայի հետ փախել է ու անհարմար իրավիճակի մեջ հայտնվել»,- նշեց գյուղապետը եւ ավելացրեց, որ փախուստի դիմած հարսի ծնողները դիմել են ոստիկանություն՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
5550 դիտում
14:00 08-03-2014
Տրնդեզի օրը ամուսնու տանից սիրեկանի հետ փախած նորահարսը հայտնաբերվել է
Այս բաժնից
394 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
793 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
736 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան