211652_close_icon
views-count9887 դիտում article-date 14:30 08-11-2014

Խնձորեսկ գյուղում կինը ամուսնու հետ վիճելուց հետո փախել է տնից՝ պահանջելով, որ իրեն չփնտրեն. 1 շաբաթ է, չեն կարողանում նրան գտնել

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ, 41-ամյա Սոնյա Ավետիսյանն ամուսնու հետ վիճելուց հետո փախել է տնից եւ պահանջել, որ իրեն չփնտրեն, ինչից հետո իրավապահները, համագյուղացիները եւ հարազատները արդեն 1 շաբաթ է, նրան են փնտրում, բայց դեռ ապարդյուն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը: Նա նշեց, որ ամուսինը պատմել է, որ նախկինում էլ նրանց միջեւ ընդհարումներ եղել են, բայց կորած կնոջ ամուսինը հավատացրել է, որ կնոջը բռնության չի ենթարկել: «Կասկածներ կային, որ նա իր հայրական տուն փախած կլինի, բայց նրա եղբայրն էլ իմացավ, եկավ եւ հավատացրեց, որ իրենց մոտ չի գնացել: Երկու տարի է, ինչ ամուսնացել են, բայց դեռ երեխա չունեն: Սոնյան մի քիչ տարօրինակություններ ունի, բայց աշխատող կին է: Կասկածներ կան, որ նաեւ գնացել է ինչ-որ ֆերմերի մոտ աշխատելու: Ամեն դեպքում, որոնումները շարունակվում են»,- ավելացրեց գյուղապետը: Գյուղապետը նաեւ կարծիք հայտնեց, որ չեն կարծում, թե Սոնյան իրեն վնասած կլինի:

Նմանատիպ նյութեր