211652_close_icon
views-count7799 դիտում article-date 12:03 17-02-2014

Վթարի է ենթարկվել ազգային անվտանգության խորհրդի գործերի կառավարիչը, ինչի հետևանքով նրա ուղևոր պրոֆեսորը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ին Հ. Էմին փողոցի թիվ 58 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Գևորգ Ջնդոյանի վարած Վազ 2110 մակնիշի 29 ՏՕ 401 համարանիշի և 56-ամյա Արտաշես Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 007 ՈՈ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 50-ամյա Աննա Աբաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտորագրողի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Ա. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդում՝ որպես գործերի կառավարիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Աբաջյանը աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես պրոֆեսոր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր