ԵԱՀԿ-ը պլանային դիտարկում կանցկացնի շփման գծում
Մայիսի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հերթական դիտարկումը կանցկացվի ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում:
ԼՂՀ-ի կողմից դիտարկումը կանցկացվի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, դատային օգնականներ Խրիստո Խրիստոֆը և Եվգենի Շարովը:
Հակառակորդի դիրքերից դիտարկումը կիրականացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեի և Փիթեր Սվեդբերգի մասնակցությամբ: