211652_close_icon
views-count7085 դիտում article-date 12:57 16-02-2014

Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 15-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ, 56-ամյա Ռուստոմ Անդրեասյանը Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ իր կողմից վարած ՎԱԶ 21099 մակնիշի 34 AL 866 համարանիշի ավտոմեքենայով անզգուշաբար վրաերթի է ենթարկել Անուշավան գյուղի բնակիչ, 53-ամյա Հռիփսիմե Գաբրիելյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր մեքենայով տեղափոխել է Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ սակայն գիտակցության չգալով վերջինս մահացել է: Քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր