ԱՄՆ֊ն Ուկրաինային 53 մլն դոլար օգնություն է հատկացնելու
                        ԱՄՆ֊ն Ուկրաինային 53 մլն դոլար օգնություն կհատկացնի։ Այս մասին փոխանցում է Reuters֊ը։
ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյանները հայտարարել են, որ նոր օգնության 46 մլն դոլարը կուղղվի Ուկրաինայի անվտանգության ապահովմանը, իսկ 7 մլն դոլարը կլինի մարդասիրական օգնություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ֊ի կոնգրեսում ելույթի ժամանակ ամերիկացիներից շտապ ռազմական օգնություն է խնդրել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

