slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Արտառոց դեպք՝ Երևանում․ սոցիալական մարմնի աշխատակիցներ ներկայացած անձինք Արցախից մեծ թվով բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար՝ նրանց բնակարան հատկացնելու համար
211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ սոցիալական մարմնի աշխատակիցներ ներկայացած անձինք Արցախից մեծ թվով բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար՝ նրանց բնակարան հատկացնելու համար

views-count30623 դիտում article-date 22:44 11-10-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ սեպտեմբերի 23-ին Էլլա Ս․-ից, Բելա Խ․-ից, Ռիտտա Զ․-ից, Անյուտա Ղ․-ից, Մարիամ Խ․-ից, Անուշ Մ․-ից, Լիլյա Մ․-ից, Արգամ Հ․-ից, Նարինե Ա․-ից, Էլլա Գ․-ից, Սիլվա Մ․-ից, Մուրադ Ս․-ից, Մարինա Խ․-ից, և Արմեն Խ․-ից ստացվել են հաղորդումներ, որ մայիս ամսին վերջիններս ծանոթացել են Ռիտա Բ․-ի, Իննա Գ․-ի և Սյուզիի հետ, ովքեր տեղեկանալով, որ իրենք հանդիսանում են Արցախից բռնի տեղահանվածներ, ներկայացել են որպես ՀՀ սոցիալական մարմնի աշխատակիցներ և կարող են բնակարանի հատկացում կատարել, որպեսզի լուծեն այդ հարցը՝ նրանց տվել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետագայում պարզվել է, որ նրանցից ոչ ոք որևէ սոցիալական մարմնի աշխատակից չէ և խաբեությամբ տիրացել են նշված գումարներին:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր. Օր.-ի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:.

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր