Օբաման Հորդանանին օգնություն է խոստացել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կալիորնիայում բանակցել է Հորդանանի թագավոր Աբդալոյի հետ, որի գլխավոր թեման եղել է սիրիացի փախստականների հոսքը Հորդանան:
Օբաման հաղորդել է, որ հորդանանի թագավորը ասել է. «անհնար է բուժել առանց հիվանդությամբ զբաղվելու»:
«Օրինակ հիմնական խնդիրը ` Ասադի ռեժիմը, որին ընդհանրապես չի հետաքրքրում ժողովրդի վիճակը: Տարածաշրջանում անհրաժեշտ է քաղաքական փոփոխություն»,-ասել է Օբաման ավելացնելով,- «Մենք չենք կարող այդ խնդիրը լուծել կարճ ժամանակում և այդ իսկ պատճառով պետք է արագ քայլեր ձեռնարկել մարդասիրական իրավիճակը թեթևացնելու համար»:
Օբաման Հորդանանի թագավորին խոստացել է միլիարդ դօլլարի օգնություն ինչպես նաև համագրծակցության հուշագիր, որի արդյունքում կստանա ևս 660 միլիոն դոլար: