Օրբելի փողոցում Mitsubishi Pajero-ն բախվել է հաստաբուն ծառին և տապալել այն. կա վիրավոր
Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի 36 QQ 060 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Օրբելի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և այն տապալել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցները՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի