1743 դիտում
09:52 15-02-2014
Վարդաբլուր և Եղեգնավան գյուղերում համայնքի ղեկավարի առաջադրված թեկնածուները ինքնաբացարկի կդիմեն․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Արագածոտնի մարզի Վարդաբլուր և Արարատի մարզի Եղեգնավան գյուղերում որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրված պահակները մտադիր չեն մտնել իրական ընտրապայքարի մեջ։ Նրանցից մեկը՝ Վարդաբլուրի գյուղապետի թեկնածու, դպրոցի պահակ Խորեն Հովհաննիսյանը, որ արդեն գրանցվել է որպես գյուղապետի թեկնածու, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքնաբացարկ հայտնելու միտք ունի։
Օրենսդրության համաձայն, ընտրություն չի կարող կայանալ, եթե գրանցված թեկնածուների թիվը պակաս է երկուսից։ Սա ստիպում է որոշ գյուղապետերի՝ քայլեր ձեռնարկել «մրցակից» ունենալու համար։ Եվ հիմնավոր կասկածներ ունենք, որ ինքնաբացարկ հայտնողները հենց չակերտավոր մրցակիցներ են, չնայած՝ Վարդաբլուրի թեկնածուն հերքեց դա։
Ինչ վերաբերում է Եղեգնավանում թեկնածու առաջադրված Գեղամ Սարգսյանին, ապա գյուղապետարանից «Հժ»-ին տեղեկացրին, որ գյուղապետարանի հաստիքով՝ հակակարկտային կայանի պահակը որպես թեկնածու գրանցումից անմիջապես հետո ինքնաբացարկ է հայտնել այսպիսով վերընտրվելու հնարավորություն տալով գյուղապետին։
Նշենք, որ Սարգսյանն անկուսակցական է, ինչպես իր անմիջական ղեկավարն ու մրցակիցը՝ գյուղապետ Հովսեփ Ղազարյանը։ Վերջինս գյուղապետի աթոռին է իշխանության տարիներից մինչև մեր օրերը։ Արարատի մարզպետարանի կայքում գրված է, որ Հովսեփ Ղազարյանը պաշտոնը ստանձնել է 1996 թվականին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3650 դիտում
15:51 02-10-2018
Դդմաշեն, Ներքին Գետաշեն եւ Մաքենիս համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուները
Այս բաժնից
1135 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4627 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած