5665 դիտում
00:42 15-02-2014
Իրանցի 42-ամյա վարորդը, Iveco մակնիշի ավտոմեքենայով, Վայոց Ձորի մարզում ընկել է գետի մեջ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ` փետրվարի 14-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 09:15-ի սահմաններում, Եղեգնաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Քարիմ Ջաֆարփոլ Ալին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 08:00-ի սահմաններում Ք. Ալին իր վարած Iveco մակնիշի 21 A 573-10 համարանիշի ավտոմեքենայով և 21 A 574 համարանիշի կիսակցորդով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվելով հայտնվել գետի մեջ, ինչի հետևանքով էլ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
50592 դիտում
20:08 10-09-2021
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 51-ամյա վարորդը Iveco-ով կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
9375 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին