211652_close_icon
views-count4744 դիտում article-date 12:02 14-02-2014

Հրշեջների օպերատիվ աշխատանքի արդյունքում կանխվեց հրդեհի տարածումը

Երեկ՝ փետրվարի 13-ին, հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում: Ժամը 14:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ նշված փողոցի տներից մեկի տանիքն այրվում է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Երևանի թիվ 2 և թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1-ական մարտական հաշվարկով: Գ. Շամշյանի փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարների օպերատիվ և կազմակերպված աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ նշված տունը պատկանում է քաղաքացի Ս. Կարապետյանին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր