1252 դիտում
09:22 14-02-2014
Արտագաղթի ուսումնասիրության արդյունքները չեն հրապարակվի․ ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է․ «Փետրվարի 6-ին «Հժ»-ն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին խնդրել էր մեզ տրամադրել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից սլավոնական համալսարանին պատվիրած՝ արտագաղթի ուսումնասիրության արդյունքները, որոնք, ըստ համալսարանի և պատվիրատու միջև կնքված պայմանագրի, պետք է հրապարակվեին այս տարվա հունվարի 24-ին։
Հիշեցնենք, 2013թ. պետբյուջեից 13 միլիոն դրամ էր հատկացվել արտագաղթի պատճառներն ուսումնասիրելու համար։ Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան ձեր 06.02.2014թ. հարցման՝ հայտնում եմ, որ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման պետական ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին կնքված պայմանագրով կատարված ուսումնասիրման արդյունքների հրապարակում նախատեսված չէ»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1640 դիտում
21:44 19-06-2014
Ներկայացվել են Երևանի մետրոպոլիտենի նոր ուղեգծի կառուցման իրագործելիության ուսումնասիրության արդյունքները
Այս բաժնից
559 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
859 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1852 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է