1799 դիտում
20:38 18-09-2014
ՎՊ ուսումնասիրության արդյունքները. կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին. lurer.com
Կառավարության այսօրվա նիստում Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախագիծ առաջարկեց, որով փոփոխություն է կատարվում պետական բյուջեում:
«Ուսումնասիրվել են նախորդ տարիների դպրոցաշինության ծրագրերն ու Վերահսկիչ պալատի եզրակացությունը, վարչապետի հանձնարարություններն են հիմք ընդունվել, որ այսուհետև բոլոր ծրագրերն իրականացնելիս ողջամիտ ժամկետներ սահմանվեն և դպրոցները կառուցվեն մինչև երկու տարի ժամանակահատվածում, ոչ թե վեց-յոթ տարի՝ ինչպես բազմաթիվ դեպքերում»:
Նարեկ Սարգսյանի խոսքով՝ եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է մի շարք օբյեկտների կառուցումը հետաձգել 2016-17թթ. և փոփոխություն կատարել բյուջեի նախագծում:
«Միևնույն ժամանակ առաջացած այդ միջոցներն ուղղել կարևոր ու հրատապ լուծումներ պահանջող սոցիալական ենթակառուցվածքների կառուցմանը: Մրցույթների արդյունքում տնտեսված գումարները տրամադրվելու են կառուցված օբյեկտների որոշ աշխատանքների համար»,- նշեց նա:
Նիստին ներկա՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց իրենց բացահայտումների արդյունքները դպրոցաշինության ծրագրերի հետ կապված:
«Մենք ստուգում ենք իրականացրել այս ծրագրերում: 2006-2013թթ. 74 դպրոցների շինարարության վրա ծախսվել է 22 միլիարդ դրամ գումար, ընդհանրապես ծրագիրը ենթադրում էր, որ 74 դպրոց պետք է վերանորոգվի և պետք է ծախսվի 33 միլիարդ դրամ: 74 դպրոցներից որևէ մեկի շինարարությունն ավարտված չէ: Մեկ օրինակ կարող եմ բերել, որը բնութագրիչ է բոլորի համար: Օրինակ՝ Գավառի թիվ 5 դպրոցին 2006թ-ից մինչև 2013թ-ը նախատեսված 574 մլն դրամից հատկացրել ենք մոտ 270 մլն դրամ, դեռևս 304 էլ պետք է հատկացնենք, որպեսզի այս դպրոցի շինարարությունը ավարտենք: Այսինքն' 6 տարվա ընթացքում մենք նույնիսկ գումարի կեսն էլ չենք տվել և ցավոք, սա բոլոր դպրոցների համար՝ նույն ձեռագիրն է նկատվում: Հիմա, ՎՊ-ն իր ուսումնասիրությունների ժամանակ նկատեց, որ կառավարությունը ժամանակին ծրագիրն իրականացնելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին: Արդեն հաստատվել է, որ կան դպրոցներ, որտեղ կատարված աշխատանքները պետք է քանդվեին, քանի որ սեյսմակայնության խնդիրները լուծված չեն»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով. «Այստեղ նաև արդյունավետության խնդիր կա, և ՎՊ-ն իր եզրակացության մեջ գրել է, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների համար ժամկետները հստակեցված չեն, և դպրոցաշինության ծրագիրը նման մեթոդներով շարունակելու դեպքում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը դրվելու է հարցականի տակ: Մենք ունենք դպրոցներում նկարահանված փաստեր, որ նորից անհրաժեշտ են վերանորոգումներ անել»:
Իշխան Զաքարյանը նշեց, որ Նարեկ Սարգսյանի կողմից առաջարկվող «այդ մի քանի դպրոցների շինարարության վրա արդեն իսկ 3 մլրդ դրամ է ծախսվել»:
Մանրամասները՝ [url=http://lurer.com/?p=156402&l=am]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1295 դիտում
16:49 01-06-2016
Եվրոպական ներդրումային բանկը կաջակցի դպրոցների սեյսմակայունության ամրապնդմանը
3702 դիտում
13:42 03-08-2018
Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
2416 դիտում
15:16 06-02-2019
Վերանորոգած դպրոցները երեխաները չեն քանդում․ քննարկվել է դպրոցների սեյսմակայունության բարելավման հարցը
Այս բաժնից
970 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
715 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
805 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան