211652_close_icon
views-count1132 դիտում article-date 15:06 13-02-2014

Խուզարկությամբ «Կարաբին» հրացան է հայտնաբերվել

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, փետրվարի 10-ին, ժամը 19.10-ին, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Բ.-ին և 1951 թ. ծնված Գագիկ Վ.-ին: Նրանք խոստովանել են, որ 2011 թ. ամռանը Գեղաշեն գյուղի «Մարտիրոսի դաշտ» կոչվող վայրից գտել են հրազենի նմանվող սարք` երեք փամփուշտով, որը հաջորդ օրը տվել են նույն գյուղի բնակիչ Արմեն Հ.-ին: Ոստիկանության ծառայողները փետրվարի 11-ին Արմեն Հ.-ին տանը և կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են «Կարաբին» տիպի հրացան, որն ուղարկվել է փորձաքննության: Նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր