ԱՄՆ֊ում ձնաբքի հետևանքով ավելի քան 500 հազար բնակարան է հոսանքազրկվել
ԱՄՆ֊ի հարավ և հյուսիսարևմտյան նահանգներում ուժեղ ձնաբքի հետևանքով ավելի քան 500 հազար բնակիչ առանց հոսանքի է մնացել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։
Նյու Ջերսիի և Թենեսիի իշխանությունները նահանգներում արտակարգ դրություն են հայտարարել։ Նշենք, որ ավելի վաղ արտակարգ դրության էին հայտարարել Վիրջինիայի, Հյուսիսային և հարավային Կարոլինաների, Ջորջիայի, Ալաբամայի Միսիսիպիի և Լուիզիանայի նահանգապետերը։
Առավել ծանր իրադրություն է գրանցվել Ջորջիայում, որտեղ հոսանքազրկվել է շուրջ 175 հազար բնակարան։