ԱՄՆ֊ի արևելյան մի քանի նահանգներում առատ ձյան տեղումների, բազմաթիվ էլեկտրահաղորդակցման սյուների վթարների հետևանքով մոտ 40 հազար բնակելի տուն առանց էլեկտականության է մնացել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Տարերքից առավել շատ են տուժել Փենսիլվանիա, Մերիլենդ, Նյու Ջերսի նահանգները։
Ըստ Ազգային օդերևութաբանական կենտրոնի, կիրակի մի շարք վայրերում մի քանի ժամում գրանցվել է մինչև 10 սմից ավելի ձյան շերտ։
Տեղի իշխանությունները հորդորել են բնակչությանը հնարավորինս խուսափել երթևեկություններից։