Ֆրանսիայում սաստիկ քամու և տեղատարափ անձրևների հետևանքով ավելի քան 100 հազար բնակարան է հոսանքազրկվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Երկրի արևմտյան մասում գտնվող Ֆինիսթեր ափամերձ դեպարտամենտում առանց էլեկտրականության է մնացել մոտ 50 հազար բնակարան, որտեղ քամու արագությունը 150 կ/ժ է գրանցվել։ Ըստ օդերևութաբանների կանխատեսման, մայրաքաղաքը նույնպես աղետի վտանգի տակ է։
Ֆրանսիայի 6 դեպարտամենտներում վտագի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել։