3132 դիտում
22:49 03-10-2019
Singapore Week of Innovation and TeCHnology ցուցահանդեսում կներկայացվեն հայկական տաղավարներ
Կառավարությունը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նոր կանոնադրական խնդիրներից ու գործառույթներից փոփոխություններ և վերաբաշխումներ կատարեց 2019 թ. գործող բյուջետային ծրագրերի մեջ:
Նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է այն վերաբաշխել հետևյալ ուղղություններով. 984,1 մլն դրամն ուղղել «Գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակում կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորմանը, 117,7 մլն դրամը՝ «Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը» ծրագրին:
«Վերջինիս շրջանակում նախատեսվում են ՏՏ համաշխարհային համաժողովի նախարարական կլոր սեղան-քննարկման կազմակերպում, միջազգային ցուցահանդեսներին հայկական տաղավարներով մասնակցություն, մասնավորապես՝ Սինգապուրում կայանալիք Singapore Week of Innovation and TeCHnology (SWITH) ցուցահանդեսում, Ուզբեկստանում կայանալիք «InnoWeek.uz» 2019 համաժողովին»,- «[url=https://https://armenpress.am/arm/news/990408.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Նմանատիպ նյութեր
4269 դիտում
16:06 03-02-2017
Հայկական գինիները կներկայացվեն մոսկովյան «Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսում
1988 դիտում
14:44 07-11-2019
Հայկական գինին և կոնյակը կներկայացվեն China International Import Expo 2019 ցուցահանդեսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1224 դիտում
12:40 28-01-2021
«Մինչև...» ցուցահանդեսում կներկայացվեն Արցախյան պատերազմին մասնակցած զինվորների գործերը
Այս բաժնից
517 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
541 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները