Հայտնի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնին ֆրանսիկանա կինոակադեմիայի «Ցեզար» կինոմրցանակաբաշխության պատվավոր պարգև կշնորհվի:
Վերջին տարիներին նման պարգևի արժանացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Դաստին Հոֆմանը, Քեյթ Ուինսլեթը և Քեվին Կոսները: 29-ամայ Յոհանսոնը այդ պարգևը ստացողների մեջ ամենաերիտասարդն է:
Պարգևատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 28-ին: