Զինված հարձակում` Եգիպտոսում. զոհվել է 5 ոստիկան
Եգիպտոսում անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել, որի հետևանքով 5 ոստիկան է զոհվել, 2-ը վիրավոր են: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դեպքը տեղի է ունեցել Կահիրեից 100 կմ հեռավորության վրա գտնվող Բենի-Սուեյֆ ավտոմայրուղու ոստիկանական անցակետում:
Նախագահ Մուհամեդ Մուրսիի հեռանալուց ի վեր երկրում զինված հարձակումների կտրուկ աճ է գրանցվել: Գրեթե յուրաքանչուր օր ուժային կառույցների աշխատակիցների վրա հարձակումներ են տեղի ունենում: