1332 դիտում
15:18 12-02-2014
Circle.am-ի փոփոխված տարբերակը կգործարկվի փետրվարի 24-ին. itel.am
iTel.am-ը զրուցել է Circle.am համակարգի հիմնադիր եւ ղեկավար Ավետիս Ավագյանի հետ` կապված համակարգի գործարկման ժամանակավոր դադարեցման և այն մասին, որ Circle.am-ն ենթարկվում է կոնցեպտուալ փոփոխությունների:
[b]- Ինչո՞վ է պայմանավորված Circle.am կոնցեպտուալ փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությունը:
[/b]
- Վերջին տարիներին խոսվում էր այն մասին, որ Circle.am-ն օգուտ տալուց բացի նաեւ վնաս է հասցնում ոլորտին։ Ակամա եւ անուղղակի վնասի պատճառն այն էր, որ Circle.am–ի վարկանշավորումը հիմնված էր միայն թրաֆիկի տվյալների վրա, եւ համակարգը կայքերի որակի մասին որեւէ բան չի հայտնում։ Իսկ Հայաստանի միջին գովազդատուն, սովորաբար, գովազդային հարթակ ընտրելուց առաջ հիմնականում առաջնորդվում է թրաֆիկի մասին տեղեկատվությամբ: Կառաջարկեմ կարդալ վերջերս հրապարակված այս հոդվածը։ Գրվածի հետ հիմնականում համամիտ եմ, եւ հենց դա ինձ դրդեց փոփոխություններ նախատեսել։
[b]- Հատկապես ի՞նչն է փոխվելու: Խոսքը գնում է առավելապես տեխնոլոգիական փոփոխությունների՞ մասին, թե՞ փոխվելու է նաեւ գաղափարախոսությունը:
[/b]
- Circle.am–ն այլեւս թրաֆիկի վարկանշավորում չի տրամադրելու։
[b]- Իսկ ի՞նչ է փոխվելու կայքերի տերերի եւ այցելուների համար:
[/b]
- Circle.am–ը դառնալու է հայկական կայքերի որակի ռեյթինգ։ Այն կառուցվելու է մոդեռատորների, ինչպես նաեւ հենց կայքերի տերերի կողմից։ Իմ դերը բավականին փոքր է լինելու։ Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել։
[b]- Ժամանակին ձեր նախագիծը գործարկվեց իբրեւ ոչ առեւտրային հարթակ: Արդյո՞ք փոփոխությունների արդյունքում հարթակը կսկսի նաեւ գումար աշխատելու նպատակ հետապնդել:
[/b]
- Առայժմ ոչ, սակայն բացառված չէ, որ տարվա ընթացքում կավելանան որոշակի վճարովի ծառայություններ։
[b]- Ե՞րբ եք նախատեսում ավարտել փոփոխությունները եւ ներկայացնել նոր Circle.am-ը:
[/b]
- Նախատեսում եմ փետրվարի 24-ին գործարկել առաջին փոփոխված տարբերակը։ Տարվա ընթացքում լրացուցիչ «մոդուլներ» կավելանան։
Նմանատիպ նյութեր
5138 դիտում
19:24 26-02-2014
Հրաժեշտ Circle.am-ին
20536 դիտում
15:55 02-05-2020
Հայկական EasyDMARC-ն՝ էլ.փոստի անվտանգությունն ապահովող թոփ 5 ընկերությունների շարքում. itel.am
2096 դիտում
18:34 12-02-2018
Փետրվարի 14-ից նոր արագաչափ կգործարկվի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում
Այս բաժնից
718 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
697 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար