211652_close_icon
views-count13344 դիտում article-date 11:29 12-02-2014

Ավտոմեքենաների ջարդ Երևանում. բախվել են Mercedes-ը, Prado-ն և 2 Opel-ներ. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում Մաշտոց պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 6845 14 GM տրանզիտ համարանիշի և Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 19 շենքի բնակիչ, 40-ամյա Արտյոմ Դավթյանի վարած Opel մակնիշի 34 ԼZ 686 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Օpel-ի վարորդը, չկարողանալով կառավարել նշված ավտոմեքենան, բախվել է խաչմերուկի աջ մայթի մոտ կայանված Երևան քաղաքի Մաշտոցի 16 շենքի բնակիչ, 38-ամյա Մուրադ Մնացականյանին պատկանող Opel մակնիշի 70 ՏՏ 505 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև՝ Երևան քաղաքի Կասյան 10 շենքի բնակիչ, 24-ամյա Վահե Գալստյանի Prado մակնիշի 01 ԼN 077 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարից հետո ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները վթարված Mercedes-ը հայտնաբերել են վթարի վայրից մոտ 800մետր հեռավորության վրա՝ Խորենացի փողոցի թիվ 4 շենքի բակում, որտեղ վարորդը ավտոմեքենայի դռները փակելուց հետո հեռացել է, իսկ վթարի հետևանքով Opel-ը հայտնվել էր հետիոտնի համար նախատեսված մայթի վրա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Ա. Դավթյանն աշխատում է «Տաշիր պիցցա»-ում՝ որպես մենեջեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր