211652_close_icon
views-count1618 դիտում article-date 19:27 24-07-2026

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 16։30-ի սահմաններում Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 52-ամյա Արմեն Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Նորայր Ք․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրանտ Ներսիսյանը և Երեմ Ավետիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր