1831 դիտում
09:55 12-02-2014
Մաքսային Միությանն անդամակցելուց հետո Հայաստան բերվող հեղուկ վառելանյութի ներկրման կառուցվածքը կփոխվի․ ՀԱ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Մաքսային Միությանն անդամակցելուց հետո սպասվում է, որ կփոխվի Հայաստան բերվող հեղուկ վառելանյութի ներկրման կառուցվածքը։ Ենթադրվում է, որ վառելանյութի շուկայում կակտիվանա ռուսական նավթամթերքների շրջանառությունը։ Չնայած հիմա էլ դրանց ծավալները փոքր չեն։
Ինչպես հայտնի է, Հայաստանն առանց մաքսատուրքերի ռուսական նավթամթերքի ներկրման 300 հազար տոննայի քվոտա է խնդրել։ Դա գրեթե այնքան է, որքան հայաստանյան շուկայի ամբողջ պահանջարկը։ Նշենք, որ անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել ընդհանուր առմամբ 328 հազար տոննա տարբեր տեսակի նավթամթերք։
Վառելանյութի հայաստանյան շուկայում առաջիկայում ակնկալում է ակտիվ գործունեություն իրականացնել «Ռոսնեֆտ» ընկերությունը։ Վերջինս դրա համար արդեն որոշակի հիմքեր ստեղծել է։ Մասնավորապես անցած տարի այն «Օյլ տեխնո» ընկերության հետ ստորագրեց համաձայնագիր նավթամթերքների մարկետինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ։ Վերջին շրջանում շրջանառվող տեղեկատվության համաձայն, համատեղ ձեռնարկությունը բանակցում է վառելանյութի շուկայի մասնակից «Միկա լիմիթեդին» պատկանող բենզալցակայանները ձեռք բերելու համար։
Եվ դա պատահական չէ: Մի կողմից ռուսական նավթամթերք ներմուծումը մաքսատուրքից ազատելը, մյուս կողմից այլ երկրներից կատարվող ներկրման ժամանակ մաքսատուրք մտցնելը մրցակցային բարենպաստ դաշտ են ստեղծում հայաստանյան շուկայում նաև ռուսական բենզինի իրացման համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9362 դիտում
20:07 22-05-2017
Կառավարության կառուցվածքը կփոխվի․ կունենանք 18 նախարար
1201 դիտում
08:45 14-02-2014
Մաքսային Միությանը անդամակցելուց հետո կթանկանա պարարտանյութը, անասնակերը, գյուղտեխնիկան, սերմերը․ ՀԺ
1585 դիտում
17:20 06-02-2014
Մաքսային միությանն անդամակցելիս հնարավոր ինֆլացիոն ճնշումը չի անցնի 1.5 տոկոսը.Վահրամ Ավանեսյան
Այս բաժնից
2002 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան