1588 դիտում
17:20 06-02-2014
Մաքսային միությանն անդամակցելիս հնարավոր ինֆլացիոն ճնշումը չի անցնի 1.5 տոկոսը.Վահրամ Ավանեսյան
Մաքսային միությանն անդամակցելիս հնարավոր ինֆլացիոն ճնշումը չի անցնի 1.5 տոկոսը: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` պարզաբանելով լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկությունը, ըստ որի «Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի»:
Ըստ նրա` ԶԼՄ-ների կողմից ներկայացված այդ գնահատականը որևէ ձևով իրականությանը չի համապատասխանում:
«Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով դիմելու ենք Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի: Բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք բանակցությունները»,-ընդգծել է Վ.Ավանեսյանը:
Նմանատիպ նյութեր
1831 դիտում
09:55 12-02-2014
Մաքսային Միությանն անդամակցելուց հետո Հայաստան բերվող հեղուկ վառելանյութի ներկրման կառուցվածքը կփոխվի․ ՀԱ
2553 դիտում
15:41 23-10-2021
ՀՀ ԱՆ ենթակայությամբ գործող կառույցների աշխատողների 88 տոկոսը պատվաստվել է. Անահիտ Ավանեսյան
Այս բաժնից
1249 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
733 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր