Մաքսային Միությանը անդամակցելուց հետո կթանկանա պարարտանյութը, անասնակերը, գյուղտեխնիկան, սերմերը․ ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է․ «Մինչ մեր պաշտոնյաներն ու պաշտոնական քարոզչամիջոցները դիֆերամբներ են ձոնում ՀԴ-ի՝ Մաքսային միությանը անդամակցելուց սպասվող փայլուն հեռանկարների շուրջ, փաստերի ուսումնասիրությունները բոլորովին այլ պատկեր են ուրվագծում։
ՀՀ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տեղեկանքների և Մաքսային միության մաքսային դրույքաչափերի համադրումից պարզ է դառնում, որ մեր գյուղատնտեսության ոլորտի վրա Հայաստանի՝ ՄՄ-ի անդամ դառնալը կունենա էական բացասական ազդեցություն։
Մասնավորապես, մոտ 8 տոկոսով կթանկանա պարարտանյութը, 5-ից 7.5 տոկոսով կթանկանա անասնակերը, և 5 տոկոսով կթանկանա գյուղտեխնիկան։ Սա պայմանավորված է նրանով, որ նշված ապրանքները հիմա Հայաստան են ներկրվում առանց մաքսատուրքի, իսկ ՄՄ անդամ դառնալուց հետո դրանց ներմուծումը արդեն կհարկվի մաքսատուրքով։ Նշենք, որ ՄՄ-ում բարձր մաքսատուրքեր են գործում անգամ սերմերի վրա»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։