211652_close_icon
views-count1506 դիտում article-date 09:46 12-02-2014

Ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցումը Մելիք գյուղում առողջապահական և բնապահպանական նոր խնդիրներ է ստեղծելու․ Ժողովուրդ

«Ժողովուրդ»֊ը գրում է․ «Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի համայնքապետ Հակոբ Մկրտչյանն անցկացրել է ավագանու արտահերթ նիստ։ Թեման «Մեգո-Գոլդ» ընկերության կողմից Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցումն է։ Բանն այն է, որ Մելիք գյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով արդեն առողջապահական և բնապահպանական լուրջ խնդիրներ կան։ Նշենք, որ ընկերությունը նախագծողի հասցեում փետրվարի 10-ին հանրային լսումներ էր անցկացրել, որին, սակայն, քիչ թվով մարդիկ էին ներկա գտնվել։ Այս լսումները մտահոգություն են առաջացրել համայնքում, ինչի համար էլ ավագանին և գյուղապետը որոշել են դադարեցնել քննարկումները, մինչև որ համապատասխան ընկերությունները խորը ուսումնասիրություններ կատարեն։ «Մենք մեր որոշումն ենք այս պահին վերանայում, որովհետև անծանոթ էինք այդ ծրագրին։ Իսկ երբ ծանոթացա ծրագրի որոշ կետերին, տեսա, թե այն ինչ չափի վտանգ կհասցնի մեր գյուղին։ Ավագանու նիստից հետո կզանգեմ ընկերության տնօրենին և կասեմ, որ դադարեցնի վաղվա քննարկումները և այն տեղափոխի գյուղ։ Մինչև տասնյակ համապատասխան կազմակերպություններ իրենց խոսքը չասեն սրա վերաբերյալ, ես թույլտվություն չեմ տա։ Սա ահավոր է, որովհետև մեծ վտանգ ենք սրանից սպասում։ Իսկ մենք անտեղյակ էինք»,– «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ահազանգել է համայնքապետ Հակոբ Մկրտչյանը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր