211652_close_icon
views-count1368 դիտում article-date 09:10 12-02-2014

ԱԺ հաշվիչ հանձնաժողովը արդեն ձևավորվել է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն արդեն ձևավորվել է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի նորընտիր ղեկավար Սուքիաս Ավետիսյանն ասաց, թե հանձնաժողովը բաղկացած է հինգ ՀՀԿ-ական անդամներից և մեկ ՕԵԿ ներկայացուցչից. «Հանձնաժողովի նախագահը ես եմ, անդամներն են Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Տաճատ Վարդապետյանը և Արմեն Կարապետյանը, իսկ Իշխան Խաչատրյանը՝ ՕԵԿ-ից»։ Ըստ պատգամավորի՝ Աժ ընդդիմադիր 4 խմբակցությունները չեն ցանկանում աշխատել, ինչի պատճառով էլ չեն ընդգրկվել հանձնաժողովի աշխատանքներում «Եթե այլընտրանքը չի ուզում աշխատել, դա իրենց պրոբլեմն է, իսկ մենք երբևիցե թույլ չենք տա, որ այլընտրանքը փորձի այնպես անել, որ Աժ նիստերը կամ հանձնաժողովի աշխատանքները չկայանան կամ խափանվեն»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր