1402 դիտում
11:22 11-02-2014
Տյառնընդառաջի ուրախությունը պետք է կիսեն նաև սոցիալապես անապահովները. Տեր Հակոբ
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը շարունակում է Տյառնընդառաջի տոնին նախընթաց` «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող տասնօրյա միջոցառումների շարքը:
«Հավատամք» հոգևոր կենտրոնն այցելեց Նոր Նորքի Տարեցների տուն-ինտերնատ: Հանդիսության սկզբում ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք/ հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը:
«Տյառնընդառաջի տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում մենք այցելեցինք և շարունակում ենք այցելել տարբեր կառույցներ և միջոցառումներ կազմակերպել սոցիալական տարբեր խմբերի համար», - ասաց Տեր Հակոբը` վստահեցնելով, որ այդ ամենը ինքնանպատակ չէ. «Ընդառաջ Աստծո եւ ընդառաջ սիրո գործեր իրականացնելու փորձերը լիարժեք չէին լինի, եթե տոնի ուրախությունը չկիսեին սոցիալապես անապահով խմբերը»:
Այնուհետև «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի հոգևոր և ժողովրդական կատարումներով մեկնարկեց համերգային ծրագիրը, որի ընթացքում ժողովրդական և ազգագրական կատարումներով հանդես եկան կենտրոնի մենակատարները և հեղինակ-կատարող Արման Կարապետյանը: Ավանդույթի համաձայն` տարեցների տուն-ինտերնատին ևս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կանթեղից վառված կանթեղ և խաչքար փոխանցվեց, իսկ արդեն համերգային ծրագրի ավարտից հետո «Հավատամք» երգչախմբի անդամները նախապես օրհնված մատաղ և քաղցրավենիքներ բաժանվեցին տարեցներին, որը «Հավատամք» հոգևոր կենտրոնի աջակիցների կողմից պատրաստված հաճելի անակնկալն էր:
Լուսանկարները` Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
14440 դիտում
12:50 20-08-2016
Որտեղ են նախընտրում հանգստանալ հայաստանցիները. Վրաստան՝ առավել անապահովները
1876 դիտում
09:13 15-06-2022
Պետք է հասնել նրան, որ Ռուսաստանն ասի՝ «Հայաստանի ցավն ու ուրախությունը իմն են»․ Արա սահակյան․ «Իրավունք»
Այս բաժնից
1408 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ