211652_close_icon
views-count1664 դիտում article-date 08:52 11-02-2014

Մեր մարզիկները` Օլիմպիադայի շատ յուրահատուկ ռեկորդի հեղինակ. ՀԺ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկած ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում են չորս մարզիկներ. Բացման արարողության ժամանակ մեր երկրի դրոշը տանելու պատիվն ընձեռված էր 22-ամյա դահուկորդ Սերգեյ Միքայելյանին։ Ընդհանուր առմամբ, Սոչիի Օլիմպիադան 11-րդն է Հայաստանի պատմության ընթացքում, այդ թվում՝ 6-րդ ձմեռայինը։ Մեր մարզիկները դեռ երբեք մեդալներ չեն վաստակել ձմեռային Օլիմպիադաներում, բայց շատ յուրահատուկ ռեկորդի հեղինակ են դարձել» 1998թ. Նագանոյում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրն էր դահուկորդուհի Ալլա Միքայելյանը, ով Սոչիի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր Սերգեյ Միքայելյանի մայրն է։ Օլիմպիական խաղերի 100-ամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ մայր ու որդի արժանանում են երկրի դրոշակը տանելու պատվին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր