Ժնևում Բրահիմին հանդիպումներ է անցկացնում Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների հետ
                        Ժնևում Սիրիայի հարցերով ՄԱԿ֊ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին Սիրիայի կառավարության և ընդդիմության հետ առանձին բանակցություններ է անցկացնում։ Այս մասին հայտնել է ITAR-TASS-ը՝ հղում անելով ՄԱԿ֊ի եվրոպական բաժնի մամլո ծառայությանը։
 «Բրահիմին հանդիպում է անցկացնում սիրիական ընդդիմադիր ղեկավարների պատվիրակության հետ, ավելի ուշ նախատեսված է հանդիպում Սիրիայի կառավարության պատվիրակության հետ»,֊ հայտնել է զրուցակիցը։  
Թիմերից սպասում են հստակ որոշումներ, որոնցով վերջ կդրվի հակամարտությանը, որի ընթացքում 100 հազարից ավելի մարդ է զոհվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

