211652_close_icon
views-count1605 դիտում article-date 12:24 10-02-2014

Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է Մայկոնի ընտանիքին և խաղընկերներին

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով ցավակցություն է հայտնել«Շախտյոր»-ի իր նախկին խաղընկեր Մայկոնի ընտանիքին և ընկերներին: Բրազիլացի հարձակվողը զոհվել է Դոնեցկում տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով : «Ողբերգական կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցություններ Մայկոնի ընտանիքին և «Շախտյոր»-ի նրա խաղընկերներին: Հանգչիր խաղաղությամբ»,-գրել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր