211652_close_icon
views-count1529 դիտում article-date 12:42 22-05-2014

Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է ինքն իր վրա

Սումգայիթում տեղակայված Ադրբեջանի ՊՆ N զորամասերից մեկի ծառայող, 19-ամյա Հաղվերդիև Սադիղ օղլուն իրեն ամրակցված հրազենից վնասվածք է հասցրել ինքն իրեն: Ադրբեջանական ՊՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ Հաղվերդիևին տեղափոխել են հոսպիտալ: Վերջինս զորակոչվել էր բանակ Սաաթլինի շրջանից: Հիշեցնենք նաև, որ նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք վիրավոր: Պաշտպանության բանակը կորուստներ չի ունել:

Նմանատիպ նյութեր