5648 դիտում
19:42 09-02-2014
Մի՞թե Հայաստանում վաղաժամկետ ազատվում են ընտրովի. դատապարտյալի բաց նամակը
Այսօր ՝ փետրվարի 9-ին [b]SHAMSHYAN.com[/b]-ին է դիմել ՀՀ ԱՆ «Կոշ» ՔՀԿ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունին, կից ներկայացնում ենք դատապարտյալի բաց նամակը:
«Ի սկզբանե նշում եմ, բոլորովին ինքնանպատակ չէ այն բխում է բոլոր դատապարտյալների և առաջնահերթ կարգապահ, դրական դատապարտյալներիս շահերից և հետամտում է մեր ոտնահարված իրավունքների և անտեսված օրենքների վերականգնումը, հրավիրելով այս խնդրի վրա ՀՀ Կառավարության, հասարակության, Նախագահի և հոգևոր առաջնորդի ուշադրությունը:
Այս խնդիրը գոյություն ունի արդեն երկար տարիներ (սկսած 2006թ.-ից) երբ ստեղծվեց «անկախ հանձնաժողովը» և սկսեց գործել եռաչափ ազատման եղանակով, այսինքն՝ դատապարտյալը սկզբից ստանում է պատիժը իրականացնող հիմնարկի «վարչական հանձնաժողովի» հավանությունը, հետո ՀՀ նախագահի հրամանագրով գործող «անկախ հանձնաժողովի» հավանությունը և վերջում տվյալ մարզի առաջին ատյանի դատարանի դրական որոշմամբ ազատվում, իսկ մինչև 2006թ. «վարչական հանձնաժողով» և դատարան «անկախ հանձնաժողովը» չի ճանաչում դատապարտյալին այնպես ինչպես ՔՀԿ-ի վարչակազմը: Սկսած 2006թ.-ից նվազել է և գնալով նվազում է վաղաժամկետ ազատվողների քանակը, բայց որի պատճառը ոչ թե դրական, ուղղված, կարգապահ մի խոսքով ազատման արժանի դատապարտյալների բացակայությունն է այլ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հրաման-հրահանգը ազատել ինչքան հնարավոր է քիչ մարդ և 130 հոգուց 15-ը անցնում են և գնում տուն եթե չմերժի դատարանը: Կատեգորիկ կերպով վաղաժամկետ ազատում չի կիրառվում ՀՀ Քր-օրի 104, 112, 113, 175, 176, 178 և էլի մի շարք հոդվածներով դատապարտված անձանց նկատմամբ: Ես ինքս անորինականությունների զոհ եմ՝ ծնվել եմ 1986թ. Ք. Երևանում, կրթությունս միջնակարգ, հայրս մահացել է, խնամքիս է գտնվում 2-րդ կարգի հաշմանդամ մայրս, ով գտնվում է վատ առողջական վիճակում, դատապարտված եմ 175, 34-176 35-175 հոդվածներով 7 տարի ժամկետով ազատազրկման, պատժիս սկիզբը հաշվվում է 28.01.2010թ.-ից, չունեմ քաղ-հայց, որևէ խախտում, հակում նախկին դատվածության, արժանացել եմ 2 խրախուսանքի վերջինը «տրված հանձնարարությունների բարեխիղճ կատարելու համար», ստեղծել եմ դատապարտյալների «կրթական ինքնագործ միավորում» որտեղ ցանկացողներին սովորեցնում ենք աշխարհագրություն պատմություն, անգլերեն և իսպաներեն, իմ նախաձեռնությամբ ՀՀ Ազգային գրադարանի օժանդակությամբ թարմացվել և ընդլայնվել է «Կոշ» ՔՀԿ-ի գրադարանի ֆոնդը օգնում եմ բոլոր դատապարտյալներին իմ ուժերի և գիտելիքների սահմաններում, կատարում եմ ադմինիստրացիաի բոլոր օրինական պահանջները, դրսեվորում եմ պատշաճ վարքագիծ և վերաբերմունք:
Ըստ ՀՀ Քր-օրի 76-չդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմ նկատմամբ վաղաժամկետ պայմանական ազատում պետք է կիրառվի երբ ես կկրեմ պատժիս 1/2-ից (կեսից) ավելին, իմ պատժի ½-ը լրացել է 28.07.2013, ըստ ՀՀ Քրեակատարողական օր-ի 114 և 115 հոդվածների վաղաժամկետ պայմանական ազատում չի կիրառվում եթե հանցագործության կատարմամբ առաջացել է մարդու մահ, մարմնական վնասվածք և չի հարթվել տուժողին կամ նրա իրավահաջորդին պատճառված վնասը, ինչպես նաև այն դեպքում երբ դատապարտյալը ենթարկվել է կարգապահական տույժի և չի լրացել 6 ամիսը (տույժը 6 ամիս հետո համարվում է մարված): Նաև այն դեպքում երբ տվյալ չի կատարում ադմինիստրացիաի օրինական պահանջները:
Հիմա եկենք նայենք իմ բնութագիրը կա արդյքոք որևէ խանգարող հանգամանք, իհարկե ոչ: Ըստ ՀՀ Քր-օրի 48-րդ հոդվածի պատժի նպատակն է ուղղել հանցանք կատարած անձին, կանխել հետագա հանցագործությունները և վերականգնել սոցիալական արդարությունը: Իմ պարագայում պատիժը հասել է իր նպատակին սակայն ինձ չեն ազատում վաղաժամկետ պայմանական և արդեն 3 անգամ մերժել են 31.07.2013թ. և 31.01.2014թ. անհիմն աբսուրդ պատճառաբանություններով «բնութագրում ենք դրական սակայն հաշվի ենք առնում դատապարտյալի հանցագործության բնույթը և վտանգավորության աստիճանը գտնում ենք, որ պատժի մնացած մասը կրելու կարիք ունի»: Կամ «դեռևս լիարժեք ուղղված չէ, նկատվում է միջին ագրեսիվության ցուցանիշ» կամ «վերջին ժամանակներս ակտիվորեն չի մասնակցում հանրօգուտ միջոցառումներին»: Կատարյալ աբսուրդային մերժում, որը «Կոշ» ՔՀԿ-ի ադմինիստրացիան կայացնում է չուզենալով, սակայն ստիպված և պարզ զգացվում է, որ նրան ուղղորդում է մի հզոր ուժ մեր պետության օլիմիոսից: Ես իմ պատիժս կրելով ըստ օրենքի պահանջի, ստեղծելով բոլոր նախադրյալները իմ վաղաժամկետ ազատման համար միևնույնն է, դեռ կրում եմ պատիժս որպես գերի ինչը զարմանի է առաջացնում նաև մյուս դատապարտյալների մոտ:
Ես խնդրում եմ մեր հասարակությանը, կառավարությանը, նախագահին, գլխավոր դատախազին իրավապաշտպաններին և լրագրողներին հետևողական լենել այս հարցին և տալ դրական լուծում, որպեսզի գրված օրենքի կանոններով գործի վաղաժամկետ պայմանական ազատումը այլ ոչ թե հակապետական և հակահասարակական դիրքի բռնած անձանց չգրված օրենքով»:
Դիմող՝ դատապարտյալ Ռուբեն Ամատունուց
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
697 դիտում
13:08 21-11-2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը
1003 դիտում
12:51 21-11-2024
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան