2232 դիտում
09:30 18-02-2015
Ընտրովի արդարադատություն չպիտի լինի. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Ճիշտն ասած, ես կասկած չունեմ, որ ԲՀԿ-ականների մի մասը իսկապես ապօրինի զենք ունի, իսկապես հարկեր չի վճարում, իսկապես պատրաստ է ջարդել իրեն դուր չեկած մարդկանց քիթ-մռութը: Այդ «զանգվածում» ջութակի դասատուներ չկան, բոլորը «լավ տղերք են»: Բայց նույնը, եթե ոչ՝ ավելին, կարելի է ասել ՀՀԿ-ականների որոշակի զանգվածի մասին: Ընտրովի արդարադատություն չպիտի լինի:
Երբ ներկայումս մեծ դեմոկրատ դարձած Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 2008 թվականի մարտի 1-ից 20-ը գրաքննություն էր մտցվել, և լրատվամիջոցներին պարտադրում էին հայտնել միայն պաշտոնական տեսակետը (ի դեպ, ներկայիս «դեմոկրատները», այդ թվում՝ կարկառուն ԲՀԿ-ականները հենց այդ տեսակետն էլ հայտնում էին), «Առավոտը» և մնացած նորմալ լրատվամիջոցները չէին աշխատել: Եթե հիմա (Աստված մի արասցե) նման բան լինի, մենք էլի չենք կարողանա աշխատել: Ոչ թե այն պատճառով, որ ԲՀԿ-ին շատ ենք սիրում, այլ որովհետև համոզված ենք՝ եթե ներկայացվում է միայն մեկ կողմի կարծիքը, ուրեմն գործ ունենք ոչ թե լրատվամիջհցի, այլ քարոզչության գործիքի հետ:
Բայց այսօր թերթեր և հեռուստաընկերություններ փակելը առանձնապես իմաստ չունի, որովհետև Հայաստանի բնակչության կեսից ավելին կարող է օգտագործել համացանցը»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1421 դիտում
10:15 01-03-2016
Արդարադատություն պետք է իրականացվի հիմա, երկու տարուց դա այլևս արդարադատություն չի լինի. «Առավոտ»
4687 դիտում
22:12 12-02-2016
« Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի էնքան դառը լինի որ թքեն» Հրանտ Մաթևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2038 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9124 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2164 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան