211652_close_icon
views-count6583 դիտում article-date 15:05 09-02-2014

Նոր մանրամասներ` երեկ ոստիկանների մասնակցությամբ Վանաձորում տեղի ունեցած խոշոր ավտովթարից

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Բազումի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ` փետրվարի 8-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:45-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից ահազանգել են ոստիկանության Բազումի բաժին, որ « գլխի գագաթային շրջանի ջնջխված արյունահոսող վերք և ուղեղի ցնցում» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել թիվ 5 երթուղային տաքսու վարորդ 60-ամյա Նիկոլայ Խոխեաշվիլին: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Բազումիի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում Երևանյան խճուղի 72 շենքի մոտ բախվել են Ն. Խոխեաշվիլու կողմից վարած ГАЗель մակնիշի 04 27 Լ համարանիշի և Վանձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ 24-ամյա Արմեն Եղշատյանի վարած Mitsubishi IO մակնիշի 14 ՕՍ 934 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Mitsubishi IO –ի ուղևորներ Վանաձոր քաղաքի բնակիչներ 47-ամյա Ավետիք Բադալյանը, 36-ամյա Արեն Մխիթարյանը և 38-ամյա Խաչատուր Հակոբյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Mitsubishi IO-ի ուղևորներ հիվանդանոց տեղափոխված 3 անձիք աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության ուղեկցող դասակում: Մի քանի վանաձորցիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էին, որ մեղավոր է եղել Mitsubishi IO-ի վարորդը և նրանք եղել են ոչ սթափ վիճակում ու վարորդին փոխել են քանի, որ վարորդը Ա. Եղշատյանը չի եղել: Նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, դա կպարզվի քննության ընթացքում: Եվ եթե հաստատվեն տեղեկությունները, որ վարորդն էլ է եղել ոսիկանության ծառայող, նախապատրաստված նյութերը կփոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր