1794 դիտում
15:41 08-02-2014
Տանը ծննդաբերելու հետևանքով նորածին է մահացել
Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում տանը ծննդաբերելու պատճառով մահացել է Գայանե Բրդոտյանի նորածին երեխան: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը: Նա ասաց, որ նորածինը տղա երեխա է եղել:
«Երեխան Գայանեի երկրորդ զավակն էր: Հղիությունը նորմալ է ընթացել: Պարզապես տնային պայմաններում ծննդաբերությունը նման ողբերգական ընթացք է ունեցել»,- ասաց գյուղապետը:
Ե. Եգանյանից նաեւ տեղեկացանք, որ ավելի ուշ շտապօգնություն է եկել եւ կնոջը տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ նրան համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել:
«Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում եւ այսօր արդեն նրան դուրս կգրեն հիվանդանոցից»,- փոխանցեց գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
2939 դիտում
13:01 19-07-2014
Նորածնի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել. 28-ամյա կինը ՌԴ-ից ծննդաբերելու համար եկել էր Հայաստան
1310 դիտում
17:47 01-05-2015
Հիվանդանոցում, որտեղ ծննդաբերելու է Քեյթ Միդլթոնը, կոկաին է հայտնաբերվել
Այս բաժնից
703 դիտում
12:33 04-01-2025
Շարժումը բարոյական բովանդակություն է բերել քաղաքական դաշտ, մեր պայքարը պատվի մասին է․ Բագրատ Սրբազան
739 դիտում
10:25 04-01-2025
Հերոսությունը պետք է առօրեականացվի, առօրյան՝ հերոսականացվի․ Նիկոլ Փաշինյան