211652_close_icon
views-count1154 դիտում article-date 10:12 06-02-2014

Դիլիջանի, Իջևանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Դիլիջանի, Իջևանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր