Գյումրիի ոստիկանապետը թոշակի անցնելու կապակցությամբ ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ոստիկանության Գյումրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ Ս. Մարիտիրոսյանը, ով երկար տարիներ աշխատել է ոստիկանական համակարգում և զբաղեցրել պատասխանատու պաշտոններ, իսկ համակարգում նա համարվում է պրոֆեսիոնալ ոստիկան, ում կատարած աշխատանքների արդյունքում բացահայտվել են մեծ թվով աղմկահարույց հանցագործություններ:
Ս. Մարտիրոսյանը դիմումը հիմնավորել է թոշակի անցնելու կապակցությամբ:
SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել՝ ՀՀ ոստիկանապետը բավարարե՞լ է Գյումրիի ոստիկանապետի խնդրանքը, թե՞ ոչ: