2003 դիտում
09:58 05-02-2014
Խոսրովի անտառում սպանված տեսուչ Մխիթար Սեդրակյանի մահվան վկայականի մեջ գրել են «մահացել է արյան զեղումից». Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2013թ. սեպտեմբերի 25-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 1-ին ուղեփակոցի մոտ հրազենի մեկ կրակոցով սպանվել էր Գառնու տեղամասի տեսուչ Մխիթար Սեդրակյանը։ Դեպքից անցել է 5,5 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր էին սպանել նրան։
Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված տեսուչի կինը՝ Թամարան, պատմեց, որ իր ամուսնու մահվան վկայականի մեջ գրված է, թե նա մահացել է արյան զեղումից. «Փաստաթուղթը ստացել եմ օրեր առաջ, ու երբ տեսա, թե ինչ է գրված, ապշել էի։ Ինչո՞ւ չեն գրել, թե ինչից է մահացել իմ ամուսինը, նրա դիակը գտել են, կրակոցի հետքերն էլ մարմնի վրա էին։ Ինչո՞ւ են թաքցնում։ Ես մոտ օրերս պետք է գնամ Արտաշատի բաժին և հասկանամ, թե ինչ է կատարվում։ Միգուցե այսպես ցանկանում են կոծկել գործը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3278 դիտում
10:41 24-02-2017
Մհեր Սեդրակյանի որդին աշխատանքից ազատման դիմում է գրել. «Փաստ»
Այս բաժնից
964 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
814 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1153 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին