1191 դիտում
12:23 04-02-2014
Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ոստիկանության կոչի հերթական արձագանքները
Փետրվարի 1-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Հովհաննես Վ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի որսորդական հրացան` կարճեցված փողով և խզակոթով, «MOH-100» գրառմամբ հակատանկային նռնակ, «YN-PMH-2-583-3-79» գրառմամբ հակահետևակային 2 ական, «YMB-62» գրառմամբ 2 պայթուցիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 96 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Փետրվարի 1-ին, ժամը 12.15-ին, 1968 թ. ծնված Էդուարդ Ղ.-ն ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ և «ԴՇԿ» 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:
***
Փետրվարի 1-ին, ժամը 16.10-ին, 1954 թ. ծնված Մարտուն Վ.-ն ոստիկանության Արագածի բաժնում կամավոր հանձնել է 2 նռնակ` պայթուցիչներով, ինքնաձիգի դատարկ պահունակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 120 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Փետրվարի 1-ին 1986 թ. ծնված Արմեն Ա.-ն ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:
***
Փետրվարի 1-ին, ժամը 16.30-ին, 1958 թ. ծնված Լիդա Գ.-ն ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտ և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 141 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Փետրվարի 1-ին, ժամը 20.00-ին, 1967 թ. ծնված Կամո Գ.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տրամաչափի ակոսավոր մեկփողանի հրացան, «ԱԿ» ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 84 փամփուշտ և ինքնաշեն նռնակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:
***
Փետրվարի 1-ին, ժամը 17.50-ին, 1956 թ. ծնված Նաիրի Չ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի` 207, 7.62 մմ տրամաչափի 56 փամփուշտ և ականանետի ական: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Փետրվարի 1-ին, ժամը 12.25-ին, 1951 թ. ծնված Մարտուն Մ.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է «ԲՄ-16» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 19 փամփուշտ, ինքնաշեն նռնակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Փետրվարի 1-ին, ժամը 18.10-ին, 1968 թ. ծնված Արմեն Հ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1355 դիտում
13:17 19-02-2014
Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ոստիկանության կոչի հերթական արձագանքները
1104 դիտում
12:19 14-04-2014
Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ոստիկանության կոչի հերթական արձագանքները
1161 դիտում
16:12 06-02-2014
Ոստիկանության բաժիններում զենք-զինամթերք են հանձնել. ոստիկանության կոչի հերթական արձագանքները
Այս բաժնից
787 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
670 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
871 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am