211652_close_icon
views-count1136 դիտում article-date 09:45 04-02-2014

Հայաստանում դադարել է տրակտորաշինությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդը» ցավով պարզեց, որ Հայաստանում դադարել է տրակտորաշինությունը։ Հիշո՞ւմ եք, ժամանակին իշխանությունները որպես արդյունաբերական ձեռքբերում խոսում էին տրակտորաշինության մասին։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն էլ ֆիքսել էր՝ 2012թ. նախորդ տարվա 5 տրակտորի փոխարեն արտադրվել է 212 տրակտոր։ Սակայն պարզվում է՝ 2013թ. ընթացքում մեր երկրում որևէ տրակտոր չի արտադրվել, ասել է թե՝ հայկական արդյունաբերական հրաշքը կանգ է առել»։

Նմանատիպ նյութեր