211652_close_icon
views-count2052 դիտում article-date 10:37 14-09-2021

Արցախցիներին հյուրընկալության ծրագիրն անժամկետ դադարել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած քննարկման ժամանակ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ արցախցիներին հյուրընկալության ծրագիրը դադարել է գործել:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարության հետքերով գնաց եւ տեղեկացավ, որ ծրագիրն ավարտվել է օգոստոս ամսին, իսկ նորից շարունակելու մասին դեռ որեւէ պաշտոնական հայտարարություն չկա: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չի խոսում այն դադարեցնելու պատճառների մասին: Տեղեկացնենք, որ արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներն ամսական ստանում էին 30 հազար դրամ իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքում հյուրընկալած մեկ չափահաս արցախցու համար Հայաստանում, իսկ 45 դրամ՝ Արցախում։

Գրանցվելու համար քաղաքացին պետք է դիմեր յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչեւ հաջորդ ամսվա 5-ը: «Ժողովուրդ» օրաթերթին նախարարության «Թեժ գիծ» ծառայությունից փոխանցեցին, որ օգոստոս ամսվա համար գրանցվելու ժամկետներն արդեն ավարտվել են, եւ ծրագիրը դադարել է, չի գործում, շարունակվելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր