Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 21.30–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Մ-16 միջպետական ճանապարհի Կիրանց - Ոսկեպար հատվածով (կմ 16-կմ 22 և կմ35-կմ40):
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: