Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին բուք և մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին` ժամը 20:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի-Նոր Գեղի, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածներում մերկասառույց է:
Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ - Ճամբարակ և Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները:
[color=#CC0000]
Բքի պատճառով դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը[/color]:
Չարենցավանի ճանապարհահատվածում, Մարալիկ-Լանջիկ հատվածում և Աշտարակի տարածաշրջանի ճանապարհներին բուք է:
[color=#CC0000]Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:[/color]
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]